Ամերիկյան ազդեցիկ Foreign Policy հանդեսը հոդված է հրապարակել` նվիրված Թուրքիայում մարմնավաճառության խնդիրներին:
Հոդվածում պատմվում է հայազգի հայտնի կավատ Մաթիլդա Մանուկյանի մասին, ով մի քանի հասարակաց տներ ուներ դեռ 80-ականներին, նաեւ մեծ քանակությամբ անշարժ գույք:
«Մինչեւ իր մահը 2002թ. նա, ըստ լուրերի, Թուրքիայի խոշորագույն հարկատուներից էր` ամենամյա մրցանակներ ստանալով աշխարհիկ իշխանությունից պետական գանձարանում ներդրած ավանդի համար: Նա նաեւ անչափահասներ էր շահագործում իր հասարակաց տներում, որոնց ներկայության վրա ոստիկանները աչք էին փակում լրացուցիչ վճարի դիմաց»,- ասվումէ հոդվածում:
Մանուկյանի աշխատողներից մեկը` Ֆիլիզ Կարգալը պատմում է, թե կանայք աշխատում էին առավոտից գիշեր` փոքր ճաշ անելով:
Նրանց ստիպում էին ուտելկիք գնել Մաթիլդա Մանուկյանին պատկանող ռեստորանից: Մի քանի ամիսը մեկ կանանց ստիպում էին թղթեր ստորագրել, ըստ որոնց իբր պարտք են հասարակաց տանը:
Ներկայումս Կարգալը դատական քաշքշուկի մեջ է Մաթիլդայի որդու հետ` 12 տարի աշխատանքի համար սոցիալական ապահովում եւ վնասների հատուցում պահանջելով: Գումարը կարող է կազմել 500 հազար դոլար:




























