Բաղդադում սկսվել է երկրի նախկին փոխնախագահ Թարիք Հաշեմիի դատավարությունը: Ինքը` Հաշեմին գտնվում է Թուրքիայում եւ հերքում է բոլոր մեղադրանքները, հաղորդում է BBC-ն:

Սունի փոխնախագահը մեղադրվում է Բաղդադի դատարանի աշխատակիցների դեմ ահաբեկչությունների եւ սպանությունների մեջ:

Մայիսի 8-ին Ինտերպոլը Իրաքի իշխանությունների հայցով տվել էր Հաշեմիի ձերբակալման կարգադրություն` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի հիման վրա:

Հաշեմին մեղադրանքները համարում է ստահոդ`կազմած կառավարության շիա ղեկավար Նուրի ալ-Մալիքիի կողմից: Նրա կարծիքով, ցուցմունքները ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով:

Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ Իրաքին հանձնել Հաշեմիին: