Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին:
Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում` 2011թ.-ին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումը:




























