Այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը Քրիստոֆեր Ռոբին Միլնը` Քոտչֆորդ Ֆարմ (Cotchford Farm), 40 տարիների ընթացքում առաջին անգամ աճուրդի է հանվել: Տան նախնական գինը 2 մլն ֆունտ է:
Ashdown Forest-ում գտնվող 6 ննջասենյակներով տունը Միլն ընտանիքի տունն է եղել երեք տասնյակ տարիների ընթացքում: Հենց այստեղ է ծնվել աշխարհում ամենահայտնի փափուկ արջուկը Վինի Թուխ անունով:
16-րդ դարում կառուցված տունն ունի նաեւ այլ անվանի տերեր, հաղորդում է RosInvest.Com-ը:
1968 թ. այն գնել է Բրայան Ջոնսը` The Rolling Stones խմբի հիմնադիրներից մեկը:




























