Անազատության մեջ գտնվող  Ադրբեջանի 12 ընդդիմադիր գործիչներ մայիսի  15-ին սկսել են քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ:

«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով  «Հասարակական պալատի»  համակարգող խորհրդի քարտուղարին, հաղորդում է, որ  հացադուլին մասնակցում են  2011 թ. ապրիլի 2-ի հանրահավաքից հետո ձերբակալավածները. Արիֆ Հաջիլին,  Շահին Հասանլին,  Սահիբ Քերիմովը,  Մուհամմեդ Մեջիդլին,  Բաբեկ հասանովը,  Շլնուր Մեջիդլին,  Տուրալ Աբբասլին,  Ռուֆատ Հաջիբեյլին,  Ուլվի Ղուլիեւը, Վիդալի Իսքենդերլին,  Զուլֆուղար Շյվազլին եւ Ախադ  Մամեդլին:

Նշվում է, որ  նրանք բոլորը  Amnesty İnternational միջազգային կազամակերպության կողմից ճանաչվել են որպես  «խղճի բանտարկյալներ»:

Մայիսի 19-ին  հացադուլին կմիանան նաեւ «Հասարակական պալատի»  անդամները:

ԱՐԱ  գործակալությունը հաղորդում է, որ հացադուլավորներին միացել են  նաեւ ընդդիմադիրներից երկուսի մայրերը: