«Բուրանովյան տատիկները» Բաքվում, ուր ժամանել էին «Եվրատեսիլ -2012»-ին մասնակցելու համար,  առաջին փորձից հետո  մեծ հաջողություն  են ունեցել: Լրագրողների շրջանում  անցկացված հարցումները վկայում են, որ Ռուսաստանը գրավում է առաջին տեղը:

Ըստ սյուժեի, տատիկները  տեղափոխվում են բեմում, որի կենտրոնում վառարան է տեղադրված: Երգի ընթացքում տատիկներից մեկը  վառարանի վրա կարկանդակներ է պատրաստում, իսկ կոլորիտի համար վառարանի խողովակից ծուխ է դուրս գալիս:

Հարավաֆրիկյան Հանրապետությունից  մի լրագրող այդ  համույթին  նվիրել է  ոչ ավանդական նվեր` «Բուրանովյան տատիկներ»-ի երգն իրենց լեզվով:

Բաքու ժամանելուն պես տատիկները խոստովանեցին, որ խնդրել են իրենց տեղավորել ծովափին, քանի որ երբեք ծով չեն տեսել:

Տատիկների ինքնազգացողությունը նորմալ է: Այնտեղ, որտեղ նրանց տեղավորել են, կան բոլոր հարմարությունները: Ռուսական պատվիրակության կազմում կան բժիշկներ, որոնք հետևում են  դերասանուհիների առողջությանը:

Մինչև Բաքու մեկնելը տատիկները նկարահանվել են  զովացուցիչ ըմպելիքի  մի քանի գովազդային  տեսահոլովակներում, որպեսզի  գումար վաստակեն իրենց գյուղում եկեղեցի կառուցելու համար: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է խմբի  մամլո-քարտուղար Սոետլանա Սիրիգինան, նրանց մասնակցությամբ այդ տեսահոլովակները  արդեն սկսել են ցուցադրել հեռուստատեսությամբ: