Իրանը միշտ լինելու է պաղեստինցի ժողովրդի կողքին եւ աջակցելու է նրա «արդարացի դիմադրությանը» ընդհուպ «Իսրայելի սիոնիստական վարչախմբի անխուսափելի ձախողում»: Այդ մասին, ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Թեհրանում ՀԱՄԱՍ իսլամական շարժման քարխորհրդի նախագահ Հալեդ Մաշաալի հետ հանդիպմանը:
Ահմադինեջադի խոսքով, աշխարհում իրավիճակն ամեն օր փոխվում է հօգուտ ազատասեր ուժերի: Ի ապացույց իր խոսքերի՝ Իրանի նախագահը հիշեցրել է իրադարձությունները Լիբանանում եւ Գազայի հատվածում, «անկարողությունը Իրաքի եւ Աֆղանստանի հարցերը լուծելիս»:
Նախագահը նաեւ նշել է, որ Պաղեստինը «ծանրության կենտրոն է չարի եւ ճնշման միջազգային ուժերի դեմ պայքարում»:
Հալեդ Մաշաալը, իր հերթին Ահմադինեջադին տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում իրավիճակի զարգացումների մասին եւ հավաստիացրել, թե ՀԱՄԱՍ-ը կշարունակի պայքարը մինչեւ վերջնական հաղթանակ եւ պաղեստինցիների վերադարձ հայրենի հողերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























