Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Փարիզ այն բանից հետո, երբ ինքնաթիռը կայծակնահարվել է:
Նշենք, որ այսօր, մայիսի 15-ին Օլանդի երդմնակալության արարողությունն էր եւ նախատեսված էր նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Կայծակը հարվածել եւ վնասելի է Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը։
Reuters-ի հաղորդմամբ, նախագահի ինքնաթիռը վերադարձել է եւ նախագահը այլ ինքնաթիռով մեկնել է Բեռլին:




























