Ռուսաստանի բանակը հարվածել է Չեռնոմորսկ նավահանգստում գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններին և Սև ծովում գտնվող բեռնանավին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքի վրա ոչնչացրել է ուկրաինական 453 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անօդաչու սարքեր էին արձակվել նաև Մոսկվայի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, գիշերը ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարձակվել են Զապորոժիեի վրա։ Հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը վիրավորվել են։





























