Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում:
«Արդյունքում, ինչպես պատմում են մեր աղբյուրները, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը եւ էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել են կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու եւ նորը ձեւավորելու մասին:
ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը մեր հետ զրույցում, իհարկե, հերքեց արտահոսքի մասին լուրերը, կուսակցության վարչության լուծարման վերաբերյալ էլ ասաց. «Դեռ ոչ: Այս պահին նման բան չկա»:




























