Թերթը, վկայակոչելով Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ երեկ ՀՀ վտխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը արտակարգ ռեժիմով խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ մարզպետներից մի քանիսի հետ:
«Վերջինս իր ենթականերից որոշներին, մասնավորապես Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեդյանին` Լոնդիկին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին` Գիզիրին, ու Արազածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է առանձին-առանձին ու հրահանգել, որ մարզային բոլոր տիպի կիսատ մնացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնեն: Բացի այդ, Արմենչիկկը մարզպետաց մարզպետներին խստիվ զգուշացրել է, որ որեւէ մի մարզից այլեւս իր ականջին խոսակցություններ չհասնեն հետընտրական գործընթացների ու բնակիչների հետ ունեցած «անհամ» պարտք ու պահանջների մասին, որոնք այսօր քաղաքական դաշտում լուրջ շահարկումների թեման են դարձել: Իսկ հանդիպման ավարտին փոխվարչապետը իրեն յուրահատուկ տոնով մարզային իշխանիկներին հասկացրել է, որ որեւէ մեկի մտքով չանցնի միջնորդությունների մակարդակով իրենց տեղերում մնալու կամ այլ աշխատանքի անցնելու հետ կապված քայլեր ձեռնարկել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:




























