Լրագրողներին ցույց են տվել Ինդոնեզիայում վթարի ենթարկված ռուսական  Sukhoi SuperJet-100 (SSJ-100)-ի գտնված սեւ արկղը, այն այրվել է եւ մասամբ վնասվել:

Լրագրողներին հաղորդվել է, որ հայտնաբերված սեւ արկղը խոսքային ձայնագրիչ է:

 «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռները» ընկերության մասնագետները  «ՌԻԱ Նովոստիին»  բացատրել են, որ խոսքային եւ  պարամետրային ձայնագրիչներն արտաքնապես չեն տարբերվում: Նրանց կարելի է տարբերակել միայն համարով: 
 Հայտնաբերված ձայնագրիչը դեռեւս չեն տեղափոխել Չիջերուկայից Ջակարտա:

Sukhoi SuperJet-100-ը վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 45 մարդ, այդ թվում` 8 ռուս: