Մոսկվայում ցրել են ընդդիմադիրների ճամբարը Չիստիե պրուդիում: Ոստիկանության աշխատակիցները մայիսի 16-ի առավոտյան հայտնվել են Աբայ Կունանբաեւի հուշարձանի մոտ, որտեղ տեղակայված է եղել բողոքողների վրանային ճամբարը, եւ հայտնել են հավաքվածներին տարածքն ազատելու անհրաժեշտության մասին, հայտնում են ականատեսները Twitter-ի իրենց միկրոբլոգներում:
Ոչ բոլորն են համաձայնել լքել ճամբարը, եւ ՕՄՕՆ-ը նրանց սեղմել է մինչեւ «Չիստիե պրուդի» մետրոյի կայարան: Հաղորդվում է 20 ձերբակալվածների մասին:
Նախկին ճամբարի հավաքմամբ արդեն զբաղվում են կոմունալ ծառայությունները, հայտնում է «Ռոսբալտը»:
Բողոքողները մտադիր են ծառուղով գնալ մինչեւ Տրուբնայա հրապարակ, որտեղ նշանակված է հավաքը:
Ինչպես Twitter-ում գրել է «Գրուպա վոյնան», հավաքի նոր կետը բնորոշվել է որպես «Բարիկադնայա»`պուրակ բարձրահարկի դիմաց:




























