Անգոլայում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 42 մարդ: Բոլորը եղել են «Հանուն Անգոլայի լիակատար անկախության ազգային միություն» ընդդիմադիր կուսակցության անդամներ:

Ինչպես հայտնում է  France Presse-ը, ըստ նախնական տվյալների, վթարը տեղի է ունեցել մայիսի 13-ի ցերեկը` երկու տրանսպորտային միջոցների բախման հետեւանքով:  Ընդդիմության ներկայացուցիչները վերադառնում էին կուսակցական հավաքից: