Պեկինը, ինչպես և Մոսկվան, պատրաստ է հաստատակամորեն պաշտպանել Ճապոնիայի հետ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ի համար հոդվածում հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը։

«Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած գլխավոր երկրներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը Ճապոնիայի հետ կապված հարցերում զբաղեցնում են շատ մոտ դիրքեր», — նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «Պեկինն ու Մոսկվան անհրաժեշտ են համարում հաստատակամորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել կյանքի և արյան գնով, և վճռականորեն հակազդել ցանկացած սխալ գործողության ու հայտարարության, որոնք ուղղված են ճապոնական գաղութատիրական ագրեսիայի պատմության վերանայմանը»։

Դեսպանը նշել է, որ վերջին շրջանում Չինաստանն ու Ռուսաստանը ռազմավարական մակարդակով սերտորեն համաձայնեցնում են իրենց քայլերը և հասել են բարձր աստիճանի փոխըմբռնման Ճապոնիայի հետ կապված հարցերում։

«Պեկինն ու Մոսկվան անհրաժեշտ են համարում ցուցաբերել բարձր զգոնություն և վճռականորեն հանդես գալ ընդդեմ Ճապոնիայի արագացված վերառազմականացման և միջուկային զենք ձեռք բերելու նրա ձգտման», — ընդգծել է դիվանագետը։