Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին, հաղորդում է Al Mayadeen-ը։
Իսրայելական ուժերը երկրի հարավում ավիահարվածներ և հրետանային գնդակոծություններ են իրականացրել Քաֆր Ռումմանի ուղղությամբ, ինչպես նաև լայնածավալ ռմբակոծություն են իրականացրել Ալ-Խիամում։
Բացի այդ, ուժգին պայթյուններ են գրանցվել Խիամ, Մանսուրի և Մաջդալ Զուն քաղաքներում։





























