Մենք չենք հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, որը սպառնում է Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել՝ պետք չէ դա անել։ Ըստ երևույթին, նրանք դա լավ չեն լսել, ուստի մենք հոգ ենք տարել, որպեսզի նրանք դա ավելի լավ հասկանան», — նշել է նա։