«Հայ գինեգործների միությունը» եւ Պռոշյանի կոնյակի գործարանը դարձել են «Հայկական կոնյակագործների միության» լիիրավ անդամներ: Այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 14-ին կայացած «Հայկական կոնյակագործների միության» հերթական ժողովի ընթացքում:
Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը միաձայն վերընտրվել է միության նախագահի պաշտոնում` եւս մեկ տարի ժամկետով:
Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող մի շարք հարցեր` ընկերությունների գործունեության համակարգումը, «Հայկական կոնյակ» տեղանվան հեղինակությունը բարձրացնելուն միտված անելիքները:
Հիշեցնենք, որ «Հայկական կոնյակագործների միությունը» հիմնվել է 2010 թ. դեկտեմբերին` կոնյակ արտադրող 11 ընկերությունների կողմից:




























