Ընթանում է գործարար, բարերար, «Հզոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի նիստը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան առաջադրվել են մի շարք մեղադրանքներ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Առիթը եղել է ՀԱԵ-ի պաշտպանության վերաբերյալ հայտնի հայտարարությունը։ Ներկայումս Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Այս պահին գործի մի մասը անջատվել և ըստ էության քննության համար հանձնվել է դատարան։ Դատական վարույթի շրջանակում մեղադրյալներ են նաև Վլադիմիր Տարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։

Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։