33-ամյա ամերիկուհի Տանյա Թոմասը գնդակահարել է իր 4 երեխաներին եւ ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել Փորթ-Սենթ-Ջոն քաղաքում (Ֆլորիդայի նահանգ):
Իրավապահների տվյալներով, տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է Թոմասի հարեւանուհին, ով կրակոցներ է լսել նրանց տնից: Նա պատմել է, որ մի քանի րոպե անց երեխ երեխաներ ծեծել իր տան դուռը եւ օգնություն խնդրել, բայց մայրը նրանց տուն է կանչել ու գնդակահարել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանական հատուկջոկատայինները տանը հայտնաբերել են 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջեզլինի, 15-ամյա Ջեքսի եւ նրանց մոր դիակները: 17-ամյա Փիբլսը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Ինչպես հայտնել է Տանյա Թոմասի ծանոթը, ողբերգությունից ժամեր առաջ ինքը Տանյայից SMS հաղորդագրություն է ստացել, որում նա խնդրում է իրեն թաղել երեխաների հետ միասին, բայց հաղորդագրությունը բավական ուշ է կարդացել:




























