Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատությամբ է հանդես եկել երկրի դատական համակարգի հասցեին՝ հայտարարելով էլիտայի և օլիգարխների մասնակցությամբ գործերը արդյունավետորեն քննելու նրա անկարողության մասին։
«Ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այս ամբողջ ընթացքում ընդհանրապես պետք է գտնվեր ազատության մեջ։ Խնդիրն էլ հենց այն է, որ շատ դեպքերում մեր դատաիրավական համակարգը չի կարողանում արդյունավետորեն քննել էլիտաների շահերին առնչվող գործերը։ Սա հիմնարար խնդիր է, որը դրված է դեռևս դատական ընթացակարգերի մեջ։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, սակայն առայժմ չենք կարող վստահությամբ ասել, թե որքանով է հաջողվել ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- օգոստոսի 20-ի ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։











