Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ ինքնաբացակի դիմումներ են ներկայացրել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ ինքնաբացարկի դեպքում պատգամավորի մանդատը բաժին է հասնում տվյալ քաղաքական ուժի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին: