Ազգային ժողովի օգոստոսի 20-ի նիստում վեճ է բռնկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի միջև։

Բանն այն է, որ Լևոն Քոչարյանը, դիմելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին, նշել է, թե իշխող խմբակցության պատգամավորներից մեկը խոստացել է «գործ տալ» Ֆարմանյանի վրա իրավապահ մարմիններում։ Ֆարմանյանն ավելի վաղ աշխատել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեում։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները վերջինիս կասկածել են կաշառքի հետ կապված հանցագործությունները թաքցնելու փորձի մեջ։

Հայաստանի երկրորդ նախագահի որդու օգտագործած եզրույթը կատաղեցրել է Վահագն Ալեքսանյանին։ Վերջինիս կարծիքով՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության մեջ ամոթալի ոչինչ չկա։ Նա Քոչարյանին մեղադրել է քրեական բառապաշար տարածելու և օգտագործելու մեջ, ինչն, իր համոզմամբ, անթույլատրելի է պատգամավորի համար։