Վայոց ձորի մարզից մայիսի 15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ին գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Մալիշկա գյուղի առողջության կենտրոն, այնուհետեւ՝ Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ` 79-ամյա Ա. Մկրտչյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Արենի գյուղի բնակիչ` 70-ամյա Վ. Նազարյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական բավարար է: