ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը դաշնակիցներից կպահանջի միանալ Իրանի տնտեսական մեկուսացման աննախադեպ արշավին։

«Դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ», — CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բեսենթը՝ խոսելով դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։

Նրա խոսքով՝ արշավի նպատակն է պատժամիջոցային ճնշումն ուժեղացնել այնքան, որպեսզի «հասնեն Իրանի կառավարության փլուզմանը»։

Բեսենթը Չինաստանին նույնպես կոչ է արել «միանալ ծրագրին»՝ միևնույն ժամանակ նշելով, որ Պեկինի հետ բանակցությունների մի մասն ավելի լավ է վարել փակ դռների հետևում։

Նախարարի խոսքով՝ առավելագույն տնտեսական ճնշումը կարող է նվազեցնել Իրանի հետ նոր լայնամասշտաբ ռազմական բախման հավանականությունը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքն ընթացիկ իրավիճակի մասին է։