Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ եւ «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 215  փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4  պայթուցիչ, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի`  6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60 եւ 7.62 մմ տրամաչափի 51  փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Մայիսի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել Սեւան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի եւ հանձնել «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 91  փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի,   նռնակի պայթուցիչ եւ ինքնաձիգի պահունակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Բոլոր դեպքերում կատարվում է հետաքննություն: