Օգոստոսի 21-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում շարունակվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։











