Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Էրեբունու  բաժնի ծառայողները Երեւանի Ջրաշեն թաղամասից բերման են ենթարկել 65-ամյա Վարդազար Զոհրաբյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2001թ. ապրիլի 14-ից ՌԴ Ստավրապոլի մարզի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: