Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում վրաերթի է ենթարկել 18-ամյա Դավիթ Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին, կամրջի վրա, բախվել է պահպանիչ վահանակին եւ շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 23-ամյա Սոնա Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 16.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 23-ամյա Անուշ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արազափ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 21.10-ին, «Ջինլոնգ» մոտոցիկլետը Երեւանի Սեբաստիայի եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետեւանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























