Սպիտակ տանը վստահեցնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի նեղացել ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինից G8 գագաթնաժողովին չմասնակցելու համար եւ Վլադիվոստոկում սեպտեմբերին կայանալիք ԱԽՏԾ գագաթնաժողովին չի մասնակցելու նախընտրական քարոզչության պատճառով:
Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտնել է, որ Օբաման դեռ մարտին է նախազգուշացրել Դմիտրի Մեդվեդեւին, որ չի կարող մեկնել Ռուսաստան մինչեւ նոյեմբերյան ընտրություններ:
Այդուհանդերձ, լրագրողները կարծում են, որ նեղացածություն կա: Պուտինի մերժման դիմաց ԱՄՆ վարչակազմը որոշել է պատասխանել յուրօրինակ կերպով: Օբաման ոչ միայն մի մեկնի Ռուսաստան, այլեւ փոխել է G8-ի գագաթնաժողովին Մեդվեդեւի հետ հանդիպման ձեւաչափը: Նախկինում ամերիկացիները մտադրվել էին լիարժեք լայնաֆորմատ բանակցություններ վարել նախագահների մակարդակով, իսկ այժմ հանդիպումների ժամանակը կրճատել են, նաեւ հարցերի շրջանակից հանել ԵվրոՀՀՊ-ին եւ երկկողմ տնտեսական կապերին վերաբերող հարցեր:




























