Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ:




























