Թուրքիայի Անթալիա նահանգում Անթալիա-Քեմեր ավտոճանապարհին հյուրանոցներից մեկի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի վարորդը տեղացող անձրեւի ժամանակ չի կարողացել կառավարել ավոտբուսը, որը սահել եւ շրջվել է։ Վթարի հետեւանքով մահացել է 3, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 16 մարդ։
































