Հայաստանի հանրապետական կուսակցությունը վաղը` մայիսի 17-ին գործադիր մարմնի նիստ է գումարելու, որին ներկա կլինի ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ընտրություններից հետո սա գործադիր մարմնի առաջին նիստն է, որի ընթացքում քննարկվելու են երկրում ստեղծված իրավիճակը, հետընտրական զարգացումները:

Հարցին, թե քննարկվելո՞ւ է արդյոք նոր կոալիցիայի հավանականության հարցը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «հետընտրական զարգացումներ» ասելով նկատի ունի հարցերի լայն շրջանակ, այդ թվում` կոալիցիա կազմելու հնարավորությունը, նաեւ Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավոր ընտրվածների հարցը:

Նշենք, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովում ՀՀԿ-ն կունենա 69 պատգամավոր, որոնցից 29-ը ընտրվել են մեծամասնական, 40-ը համամասնական ընտրակարգով: