Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին` Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում:
Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, մշակութային եւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահպանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք եւս մեր երկրների միջեւ ակտիվ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել եւ ավելի զարգանալ՝ ի բարօրություն եւ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Մեկ անգամ եւս շնորհավորելով Ձեզ՝ մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»:




























