Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանում, այսօր` մայիսի 16-ի առավոտյան, ոստիկանությունը ձերբակալել Թուզլուջայի քաղաքապետին  եւ քաղաքապետարանի 6 աշխատակցի։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուզլուջայի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Ահմեդ Սայիթ Թյուրքանը մեղադրվում է պետական տենդերներում կեղծիքներ իրականացնելու մեջ։

Նշենք, որ Թուզլուջայի քաղաքապետը հայտնի էր նրանով, որ Թուզլուջայի շրջանը Հայաստանից  բռնազավթելու 91-ամյակի առթիվ ամիսներ առաջ մոտեցել է հայ-թուրքական սահմանի զրոյական կետին, աղավնիներ թռցրել եւ սպիտակ ու կարմիր  մեխակներ գցել Արաքս գետը:

«Աշխարհի 4 կողմում խաղաղության հաստատման հույսով, մենք բաց ենք թողնում աղավնիներ, իսկ սահմանից անմիջապես այն կողմում գտնվող մեր հայ հարեւանների հետ բարեկամաբար եւ եղբայրաբար, տնտեսական, սոցիալական եւ մշակույթային զարգացման քայլերը համատեղ իրականացնելու համար այս մեխակները գցում ենք գետը»,-նշել է Թուզլուջայի քաղաքապետ Սայիթ Սեդրեթին Թյուրքանը: