Հայաստանում կարելի է 7-օրյա հանգիստ կազմակերպել 80 հազ. դրամով: Այդ մասին այսօր` մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նրա խոսքով` նման գնային առաջարկներ կան Ծաղկաձորում, Ջերմուկում, Լեռնային Ղարաբաղում: Ընդ որում` ԼՂՀ-ի հանգստյան տների առաջարկներն ավելի էժան են Հայաստանի համեմատ, իսկ այցելուները` գոհ:
Ռ. Գրիգորյանը հիշեցրեց, որ հանրային ոլորտի ծառայողներին պետության կողմից տրամադրված սոցիալական փաթեթում առկա է 80 հազ. դրամ ազատ տնօրինվող միջոց, որը կարելի է օգտագործել հանգստի նպատակներով: Հիշեցնենք, որ փաթեթի արժեքը 132 հազ. դրամ է, սակայն դրանից 52 հազ. դրամը պետք է պարտադիր բժշկական ապահովագրություն լինի:




























