Մեծ Բրիտանիայում թալանել են օնլյան սեքս-խանութը, 24-ամյա Քայլի Ջոնսից գողացել են 11 հազար ֆունտի (17,6 հազար դոլար) սեքս-խաղալիքներ:

Մայիսի 9-ի, լույս 10-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են Ջոնսի բնակարան Վուստերշիր կոմսությունում եւ այնտեղից տարել «մեծերի համար նախատեսված խաղալիքների» չորս արկղ:

Ջոնսը Happy Bunny խանութը հիմնել է իր հոր հետ` հուսալով այդկերպ միջոցներ գտնել քոլեջում սովորելու համար, հաղորդում է BBC-ն:

Ոստիկանության կարծիքով, առեւանգիչներին դժվար թե հաջողվի վաճառել գողոնը, քանի որ ապրանքի նման խոշոր չափաքանակի հայտնվելը ուշադրություն կհարուցի:

Խանութի սեփականատեր Նայջել Ջոնսն աշխատանք է խոստացել գողերին, եթե նրանց հաջողվի վաճառել նման ապրանքը:

Ոստիկանությունը կասկածում է, որ հանցագործները, ըստ ամենայնի, կորոշեն ազատվել չվաճառվող ապրանքից, եւ արդեն դիմել են տարածքի բնակիչներին` գտնելու դեպքում անմիջապես հաղորդելու խնդրանքով: