Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Քիլիս նահանգում սիրիացի ներգաղթյալների համար նախատեսված ճամբարում ներգաղթյալների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Internethaber-ը, սիրիացի ներգաղթյալներն առանց թույլտվության սկսել են տեղավորվել ճամբարում գտնվող ազատ կոնտեյներների մեջ, որին սկսել են միջամտել ոստիկանները։
Սիրիացի ներգաղթյալները սկսել են դիմադրել եւ քարերով հարվածել ոստիկաններին։ Բախման հետեւանքով 3 ոստիկան վիրավորվել է։
Անմիջապես դեպի վրանային ճամբար են տեղափոխվել մեծ թվով անվտանգության ուժեր։




























