Թուրքիայի 3 նահանգներում վերջին 5 օրում տիզի խայթոցից 5 մահ է գրանցվել։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ տզերի մահացու խայթոցները գրանցվել են Քասթամոնու (3 մահ), Թոքաթ (1 մահ) եւ Չորում (1 մահ) նահանգներում։
Նշենք, որ Թուրքիայում մասնագետները զգուշացնում են, որ տիզերը հայտնվում են եղանակների տաքացման հետ եւ մինչեւ նոյեմբեր գտնվում են ակտիվ վիճակում:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ տզերի խայթոցները եւ դրանց պատճառով մահվան դեպքերը Թուրքիայում տարեցտարի շատանում են: 2002-2003 թթ խայթոցների թիվը եղել է 150-ը, որոնցից 6-ը մահվան ելքով, 2004 թվականին՝ արդեն 249, 13 մահվան ելքով, իսկ 2007թ-ին գրանցվել է 717 խայթոցի դեպք, 27 մահվան ելքով:




























