Վիրաբույժները Չինաստանի 8-ամյա բնակչուհի Յուեյուի ստամոքսից մազափունջ են հանել` կես կգ քաշով:
Պարզվել է, որ աղջիկն ապրել է տատի եւ պապի հետ, ծնողները մշտապես եղել են գործուղումների մեջ: Այցերից մեկից վերադառնալով` ծնողները նկատել են, թե երեխան գործնականում դադարել է ուտել: Աղջնակին ցույց են տվել բժիշկներին եւ պարզել, որ ստամոքսում մազ կա:
Երեխան ինքն է կերել այդ մազերը: Նրա տարօրինակ վարքը բժիշկները չեն կարողացել բացատրել:




























