Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ղեկավարելու է նախկին վարչապետ Լորան ֆաբիուսը, իսկ սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մարտին Օբրին նախարարական պորտֆել չի ստանա:
Մայիսի 16-ին, Ֆրանսիայի հեռացող վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն իր լիազորությունները հանձնեց կառավարության նոր ղեկավար Ժան-Մարկ Էյրոյին, ով պետք է մոտ ապագայում կառավարություն ձեւավորի: Նա մեկնել է Ելիսեյան պալատ` ներկայացնելու իր առաջարկությունները:
ՆԳ նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն սոցիալիստների առաջնորդներից մեկն է, ընտրարշավում Օլանդի ներկայացուցիչ Մանուել Վալսը:




























