Երկուշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 08:26-ին, Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի Յիբին քաղաքային շրջանի Չանին գավառում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնը, փոխանցում է Սինհուան։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 28,33 աստիճան հյուսիսային լայնության և 104,98 աստիճան արևելյան երկայնության կոորդինատներով կետում, իսկ էպիկենտրոնը տեղակայված է եղել 5 կմ խորության վրա։