Ռուսաստանը ստուգում է մոբիլիզացիայի պատրաստվածությունը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Մասնավորապես, ստուգվում է բանակի կարողությունը մեծ թվով նորակոչիկներ ընդունելու հարցում։
Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ անցյալ ամիս ռուս ռազմական սպաները Սանկտ Պետերբուրգից մեկնել են Կալինինգրադ և վերահսկել տարածաշրջանի բնակչության մոբիլիզացիոն պատրաստվածության պլանավորումը, այդ թվում՝ տեղավորման, սննդի և սպառազինության մանրամասները։
Նշվում է, որ նման պլանավորում իրականացվում է ամբողջ երկրում՝ այն դեպքի համար, եթե հայտարարվի մոբիլիզացիա։




























