Մայիսի 16-ի առավոտից ադրբեջանական Շեքի քաղաքում լուրեր են շրջանառվում մոտակա ժամերին սպասվող ուժեղ երկրաշարժի մասին: Քաղաքում խուճապ է, մարդիկ շտապ երեխաներին տանում են դպրոցներից ու մանկապարտեզներից, լքում են տները:

Մասնավոր եւ նույնիսկ  պետհաստատությունների աշխատակիցները լքում են իրենց աշխատատեղերը` թեեւ իշխանությունների վստահեցմանը, որ դրանք  ասեկոսեներ են: Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնում նաեւ հայտարարել են, որ հնարավոր ուժեղ երկրաշարժի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ հիմնված չէ որեւէ գիտական տվյալների վրա:

Միաժամանակ սեյսմոլոգները չեն բացառում ցածր ուժգնության ստորերկրյա ցնցումների հնարավորությունը` հարեւան  Զաքաթալայի շրջանում մայիսի 7-ի ուժեղ երկրաշարժից հետո, հաղորդում է contact.az-ը: