Իրանի հետ պատերազմում վիրավորված կամ զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 774-ի այն բանից հետո, երբ Պենտագոնը վերջին մի քանի օրերին տասնյակ նոր զինծառայողների ավելացրել է վիրավորների ցուցակում։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը։
Այս պահի դրությամբ, Պենտագոնի կորուստների հաշվառման համակարգի համաձայն, այդ զինծառայողներից 18-ը զոհվել են հակամարտության ընթացքում, իսկ 756-ը ստացել են վիրավորումներ։
Վիրավորների թիվն աճել է՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները հիմնականում հրադադարի վիճակում էին Իրանի հետ։ Ավելացված տվյալների մի մասը կարող է արտացոլել ռազմական բժշկական համակարգում վիրավորումների փաստաթղթավորման և դրանց՝ տվյալների բազայում հայտնվելու միջև եղած ուշացումը։




























