Թշնամու ցանկությունն այն էր, որ Իրանը կործանվի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։

«Թշնամիները կարծում էին, որ եթե հարձակվեն Իրանի վրա և ուժեղացնեն ճնշումը, Իրանը կվերածվի Վենեսուելայի։

Սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև Իրանը դարձավ մի պետություն, որը զարմացրեց աշխարհին իր դիմացկունությամբ և համախմբվածությամբ», — նշել է նա։