Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան և 13-ամյա Զ. Հ.-ի վարած հեծանիվը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով Կարեն Վ.-ն հեծանվորդին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը։




























