Աբխազիայում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձի գործով անցնող կասկածյալներին: Քաղաքական գործչի դեմ մահափորձի մեջ մեղադրվում են գործարար Անզոր Բուտբան, քաղաքացիներ Ալխաս Խուտաբն ու Ռամզի Խաշիգը:

Ինչպես հաղորդում է «Ապսնիպրեսը», առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու Չիտիվանա եղբայրներին, Թամազ Բարցիցային եւ Մուրթազ Սականիային, եւս մեկը` Պավել Արձինբան հետախուզման մեջ է:

Աբխազիայի նախագահի դեմ մահափորձը նախապատրստվել էր 2012թ. փետրվարին, երբ նա Գուդաուտայից Սուխումի էր գնում:

Նախագահը չէր տուժել, սակայն մահացել էին նրա երկու թիկնապահները: Դատախազության փոխանցմամբ, մահափորձը կազմակերպվել էր ոմն գործարարների կողմից որոնք դժգոհ էին ստվերի դեմ նախագահի տարած պայքարից:

Նշենք, որ եւս երկու կասկածյալներ ինքնասպան են եղել: ՆԳ նախկին նախարար Ալմազբեյ Կչաչի անունը հայտնվել էր Սոչիում ահաբեկչությունների հետաքննության արդյունքում: