Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) ստացել է հաղորդագրություն Յանբուից (Սաուդյան Արաբիա) 63 ծովային մղոն դեպի արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։
«Լցանավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի գլխավոր տախտակամածում։
Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են, շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի արձանագրվել», — նշվում է հաղորդագրության մեջ։




























