Մոտակա հինգ տարում Հայաստանը չի նախատեսում վերադառնալ ՀԱՊԿ և ուրախ կլինի, եթե այն դուրս մղեն Կազմակերպությունից։ Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստում՝ հնգամյա ժամկետով Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող եմ վստահությամբ ասել՝ մենք չենք պատրաստվում ակտիվացնել մեր աշխատանքը ՀԱՊԿ-ում», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում ընթանում են համապատասխան քննարկումներ։ Ընդ որում, Կանոնադրությունը նախատեսում է Կազմակերպությունից երկրի դուրսմղման հնարավորություն։
«Ես շատ ուրախ կլինեմ, եթե Կազմակերպությունը որոշի դուրս մղել Հայաստանի Հանրապետությանը։ Մեզ, ամեն դեպքում, կազատեն երկընտրանքից՝ դուրս գալ, թե չդուրս գալ այնտեղից», - նշեց Կառավարության ղեկավարը։











